ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Երազանքներ.

Երազանքներ.
07.02.2014 | 11:58

Առակ

Մի երիտասարդ անհամբեր աջ ու ձախ է գալիս-գնում եկեղեցու մոտ: Քահանան մոտենում է ու հարցնում.
-Ի՞նչ է պատահել։
-Երեկ այստեղ Աստծուն հանդիպեցի: Ասաց, որ խնդրանքս կկատարի և այսօր հենց այստեղ կուղարկի իմ պահապան հրեշտակին, որպեսզի ինձ տանի իմ երազանքների հեռավոր քաղաքը,- պատասխանում է մեծ սպասումներով լի երիտասարդը:
Մի քանի րոպե անց ճռալով, դանդաղ մի սովորական սայլ է մոտենում: Այն կանգնում է: Աչքի չընկնող հանդերձանք հագած սայլապանն ասում է.
-Ինչո՞ւ ես անտարբեր ու շշմած կանգնել, ես եմ այդ հրեշտակը, որ քեզ պիտի տանեմ երազանքներիդ հեռավոր քաղաքը:
-Բայց ես այլ բան էի սպասում, իսկ այս սայլով բազում տարիներ են պետք, որ իմ նպատակն իրագործվի. այդ ճանապարհն այնքան հեռու է, որ միգուցե այս սայլով նույնիսկ չհասնեմ իմ երազանքների քաղաքը,- տրտնջալով պատասխանում է երիտասարդը:
Հրեշտակն ասում է.
-Այն, ինչ երազում ես, մանավանդ արագ իրագործելը, Աստված այլ կերպ է տեսնում և ծրագրում և այժմ քեզ համբերություն, խոհեմություն և իմաստություն է սովորեցնում:


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ